կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-16 01:44
Մշակույթ

"Մանկական Եվրատեսիլը" կարող է Հայաստանում անցկացվել

"Մանկական Եվրատեսիլը" կարող է Հայաստանում անցկացվել
«Մանկական Եվրատեսիլը» 2011-ին կարող է անցկացվել Հայաստանում: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Վերջինս տեղեկացրեց, որ այս մասին ավելի ստույգ տեղեկատվություն կլինի մեկ շաբաթվա ընթացքում: «Առաջ ասում էինք, որ դրա հավանականությունը փոքր է, բայց հիմա դրա հավանականությունը շատ մեծ է»,- ասաց Ալ.Հարությունյանը: Նա նաեւ նշեց, որ «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը Հայաստանում անցկացվելու դեպքում ծախսերը միայն Հայաստանի վրա չեն լինի եւ ֆինանսական աջակցություն կցուցաբերի Ժնեւի Եվրոպական հեռարձակողների միությունը: Ինչ վերաբերում է «Եվրատեսիլ-2011»-ի մրցույթի նախապատրաստական աշխատանքներին, ապա Հարությունյանի տեղեկացմամբ` Հանրային հեռուստաընկերությունը 20-30 երգ արդեն իսկ ստացել է, սակայն դրանց մեջ արժեքավոր են միայն 1-2-ը, հենց այս պատճառով էլ մրցութային երգերի ընդունման ժամկետը 10 օրով երկարաձգվելու է: