Փոխարժեքներ
18 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.94 |
EUR | ⚊ | € 443.95 |
RUB | ⚊ | ₽ 4.7658 |
GBP | ⚊ | £ 516.82 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
ԵՊՀ ՀՀԿ-ական ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում տեղի ունեցած ակադեմիկոսների ընտրության ժամանակ չի ընտրվել ակադեմիկոս:
Պատմության մասնագիտության համար առաջադրված էին ակադեմիկոսի 4 թեկնածուներ` հայտնի պատմաբան Բաբկեն Հարությունյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը, Վլադիմիր Ղազախեցյանը եւ Արամ Սիմոնյանը: Այսօր ԳԱԱ ընդհանուր ժողովում այս մասնագիտության գծով քվեարկություն տեղի չի ունենա: Այն, որ ԵՊՀ ռեկտորն ակադեմիկոս չդարձավ, թերեւս շատերի համար անակնկալ էր: Տեղեկություններ կային, որ ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է ազատվել Սիմոնյանից եւ ռեկտորի արտահերթ ընտրություններ նշանակել: ԵՊՀ ռեկտորի ամենահավանական թեկնածուն էլ համարվում է նրա եղբայրը` Լեւոն Սարգսյանը: