|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Անդրադառնալով ձվի հետ կապված վերջին օրերին ստեղծված իրավիճակին, պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ խնդրեց. «Այդ մասին մի խոսեք, դա լրիվ խայտառակություն է: Ես չեմ ուզում մեր ամբողջ տնտեսությունը ձվով գնահատել, բայց կասեմ, որ մեր հերթական անհետևողականության արդյունքն է դա, երբ փոքր քանակի, ինչ-որ տեղ դեֆորմացված մարդիկ որոշել են գերշահույթ ունենալ: Պետք է ազատվենք այդ մարդկանցից»:
Ըստ էկոնոմիկայի նախարարության, իրենք քաջատեղյակ են ստեղծված իրավիճակին, և արդեն իրականացվել են ձվի ներմուծումներ Հայաստան, որոնք ուղղված են Ամանորի նախօրեին լրացուցիչ պահանջարկի բավարարմանը:»