|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Միխայիլ Խոդորկովկսկին հոդված է գրել «Նեզավիսիմայա գազետա»-ի համար, որտեղ մեկնաբանում է վարչապետ Վլ.Պուտինի «ուղիղ գիծը», տեղեկացնում է Lenta.ru-ն:
ЮКОС-ի նախկին ղեկավարը բացասական կարծիք է հայտնում Պուտինի օրոք կառուցված իշխանության ուղղահայացի մասին` օրինակ բերելով Կուշչեւսկի զանգվածային սպանությունն ու Գուս-Խրուստալնիի վերջին իրադարձությունները:
Հեղինակը նշում է, որ Պուտինը, փաստորեն, չի պատասխանել ազգային հողի վրա տեղի ունեցած բախումներին վերաբերող հարցին. Խոդորկովսկին ինքը դրանք համարում է պուտինյան «կայունության» հետեւանքներից մեկը: Հոդվածագրի կարծիքով` իրական ողբերգությունն այն է, որ այսօրվա դեռահասները, ովքեր մեծացել են Պուտինի նախագահության տարիներին, հեռանկարներ չեն տեսնում եւ իրենց «երամից դուրս» են զգում: Մարդկանց հանդեպ անկեղծ սեր չտածող բազմաթիվ դեռահասներ այն փոխարինել են ֆուտբոլի նկատմամբ սիրով: Նա նաեւ նշում է, որ մարդկանց հանդեպ սիրո պակաս կա նաեւ իշխանությունների մեջ:
Հեղինակը գրում է, որ խղճում է վարչապետին. «Երեւում է` նա ի զորու չէ պոկվել իր իսկ ստեղծած հրեշավոր թիանավի ծանրացած թիակից, որն անհնար է բարձրացնել»:
Հոդվածի վերջում Խոդորկովսկին «բարիք ու համբերություն» է մաղթում Պուտինին: