|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայիթիի Կապի եւ մշակույթի նախարարության տարածած հայտարարության համաձայն` Հայիթիում սպանվել է 45 մարդ: Նրանք մեղադրվում են խոլերայի վարակը կախարդանքով տարածելու համար:
Նախարարության մամուլի խոսնակ Մոիս Ֆրից Էվենսը տեղեկացրել է, որ այդ մեղադրանքով միայն Grand'Anse շրջանում ժողովուրդը 40 մարդ է սպանել: Սպանվողների թվում նաեւ բուժակներ կան: Նույն մեղադրանքով 5 հոգի էլ սպանվել է կղզու այլ մասերում:
«Վհուկության մեջ մեղադրվող անձանց նախ սպանել են քարերով ու փայտերով, հետո դիակներն այրել փողոցներում», -տեղեկացրել է մամուլի խոսնակը:
Իսկ նախարարը հավելել է, որ վարակի տարածումը վհուկների կախարդանքի հետ կապ չունի, որ վարակը կանխելու համար անհրաժեշտ է խոլերայի դեմ պայքարի մասին պատշաճ կերպով իրազեկել հանրությանը:
Հիշեցնենք, որ Հաիթիում խոլերայի համաճարակից արդեն 2.591 մարդ է մահացել, իսկ բուժում է ստանում 121.518 հոգի: