Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր տեղեկություններով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը «թայմ աութ» են վերցրել: Հիշեցնենք, որ շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ս. Սարգսյանը Գ. Ծառուկյանին վերջնագիր էր ներկայացրել, որպեսզի նա հրապարակավ հայտարարի, թե 2013 թ. ընտրություններում ում թեկնածությունն է պաշտպանելու:
Վերջին օրերին մամուլում ավելի շատ է խոսվում այն մասին, որ ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից: Գ. Ծառուկյանը փորձում է այդ ժամկետը հնարավորինս երկրաձգել: Մեր տեղեկություններով` դեկտեմբերի 18-ին ՀՀԿ-ի 20-ամյակին նվիրված միջոցառման ավարտին նեղ շրջանակում Գ. Ծառուկյանը խմել է Ս. Սարգսյանի կենացն ու ասել` «մեր գլխից անպակաս լինի»: Իշխանական շրջանակներում դա մեկնաբանում են որպես խոստովանություն, բայց կարճ ժամանակահատվածի համար:
Այս օրերին մերձիշխանական կուլիսներում երկու հնարավոր սցենար է շրջանառվում` կապված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Իշխող են այն տեսակետները, թե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս կգա փետրվար ամսին, ինչը կհամընկնի ԱԺ գարնանային նստաշրջանի մեկնարկի հետ:
Մյուս տեսակետի համաձայն` ԲՀԿ-ն կարողացել է համաձայնություն ձեռք բերել եւ մինչեւ 2011թ. ավարտը կմնա կոլաիցիայի կազմում: Նշենք նաեւ, որ երեկ երեկոյան ԲՀԿ-ն կոալիցիոն մյուս գործընկերների` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ միասին ամանորյա ճաշկերույթի էր մասնակցում «Օջախ» ռեստորանում: