|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը առաջին հերթին պետք է մտահոգի հենց ԱՄՆ կոնգրեսականներին ու սենատորներին, քանի որ իրենց երկիրը ողջ աշխարհում հայտնի է որպես դեմոկրատիայի եւ արդարության ջատագով ու պաշտպան:
«Նրա խնդիրն է ճանաչել մարդկության դեմ իրականացված ամենամեծ մեղքը: Հակառակ դեմքում նրա այդ համբավը կսկսի երերալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Սակայն թուրքագետը նշեց նաեւ, որ ցավոք սրտի, այս հարցը միշտ քաղաքականացվել եւ բազմիցս շահարկվել է: Եվ անկախ այն բանից, թե ԱՄՆ-ի նախագահը ով կլինի` հանրապետակա՞ն, թե` դեմոկրատ, ԱՄՆ-ն Ցեղասպանության մասին կունենա այն դիրքորոշումը, որը կբխի իր պետական շահից: