|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն, ըստ Yerkir.am-ի, ողջունում է ԱՄՆ Սենատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող 150 բանաձևի ընդունումը, ինչը կարող է կարևորագույն և գործնական նշանակություն ունենալ ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում։
«Շնորհավորում և խորապես շնորհակալ ենք Հայ դատի ԱՄՆ հանձնախմբին և Ամերիկայի հայկական համագումարին կատարած ահռելի աշխատանքի համար՝ ի շահ հայ ժողովրդի և պատմական արդարության վերականգնման»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախարարության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ երեկ Միացյալ Նահանգների Սենատը միաձայն քվեարկությամբ հաստատել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի ներկայացրած թիվ 150 բանաձևը: