ԼՂՀ կառավարությունը որոշել է 2011թ. ամռանը հանրապետությունում կազմակերպվելիք ռազմամարզական ճամբարում ընդգրկել նաեւ սփյուռքահայ երեխաներին: Այս մասին Ազգային ժողովի երեկվա նիստում հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ տեղեկացրել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:
Պետբյուջեի նախագծի համաձայն` ռազմամարզական ճամբարի կազմակերպման համար կհատկացվի 25.7 մլն դրամ: Ճամբարում նախատեսվում է ընդգրկել 850 երեխա` այս տարվա 600-ի դիմաց: 850 երեխաներից 200-ը կլինեն սփյուռքահայ երեխաներ: