Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանին ամենից շատ աշխատանքային օրենսգիրքն է խանգարում, հատկապես` այն մասը, որով աշխատանքային շաբաթը սահմանվում է 40 ժամ, իսկ ` ոչ աշխատանքային: Ըստ գործարարի` իրենց գործը` շինարարությունը, հաճախ տուժում է եղանակային վատ պայմանների պատճառով, իսկ իրենք պատվեր հասցնելու խնդիր ունեն:
Իսկ ըստ գործարար պատգամավոր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի` մեր աշխատանքային օրենսգիրքը չի արգելում գործատուին շաբաթ եւ կիրակի օրերի հավելյալ աշխատանքի դիմաց վճարել աշխատողին:
Այսօր մամուլի ակումբում անդրադառնալով ոլորտի օրենսդրական դաշտին` Վահագն Հովնանյանն ասաց, որ օրենքները պետք է ավելի ճկուն լինեն. «Այդպես է պահանջում ժամանակակից աշխարհը»: Իսկ բիզնեսում հաջողության հասնելու համար պետք է խուսափել զարտուղի ճանապարհներից, հույսը որեւէ պաշտոնյայի կամ կաշառքի վրա դնելուց: Գործարարը խորհուրդ է տալիս «սեփական պոչն ուրիշի ձեռքը չտալ»:
Մանվել Բադեյանն էլ նշեց, որ բիզնեսում պաշտոնյայի հետ հույսեր են կապում պարզապես անխելք մարդիկ, քանի որ «պաշտոնյան այսօր կա, վաղը` ոչ»: Նա հիշեցրեց, որ նորանկախ Հայաստանի Հանրապետությունն արդեն 500-ից ավելի նախարար է ունեցել: