Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրում ամեն երրորդ քաղաքացին աղքատ է: Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» ամենամյա զեկույցը, որից պարզ է դառնում, որ աղքատությունը մեր երկրում կազմում է 34.1 տոկոս: 1998 թվականից հետո աղքատության ցուցանիշը մեր երկրում աճել է առաջին անգամ: Հայաստանում ընտանիքի կենսամակարդակը չափվում է ըստ սպառման: Աղքատ են նրանք, ովքեր ամսվա կտրվածքով ծախսում են 30.920 դրամից պակաս: Շատ աղքատ են համարվում 25 հազար դրամից պակաս ծախսողները: Մեր երկրում շատ աղքատ է ամեն հինգերորդ քաղքացին: Իսկ ծայրահեղ աղքատների թիվը, այսինքն՝ նրանք, ովքեր ամսական 17.486 դրամից էլ պակաս են ծախսում՝ 117 հազար է:
Շիրակի մարզը ամենաաղքատ տարաշաշրջանն է` աղքատության գծից ցածր է բնակչության 47.2 տոկոսը:
2008-2009 թվականին` ընդամենը 1 տարվա ընթացքում Հայաստանում աղքատ է դարձել 214 հազար քաղաքացի: Վիճակագիրները հաշվել են՝ աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է մոտ 93,5 մլրդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 3 տոկոսը:
Տնտեսական ճգնաժամի հետեւանքով տնային տնտեսություններում կատարվել են այսպիսի փոփոխություններ՝
մարդիկ ավելի քիչ են օգտվել զվարճանքներից,
ընկերներին հանդիպել հազվադեպ,
թանկ սննդամթերքը փոխել են ավելի էժան մթերքով,
պակասեցրել են սննդի սպառումը,
նվազեցրել են այցելությունները առողջապահական կենտրոններ,
դադրեցրել են դեղորայքի գնումը:
Ավելին աղքատ երեխաների 44.2 տոկոսն ապրում են այնպիսի ընտանիքներում, որտեղ անգամ սառնարան չկա: