|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը նշեց, որ Հայաստանում աշխատանքի տևողության /8-ժամյա/ խնդիրը դեռ լուծված չէ, բայց իրենք քայլեր են անում` այն կարգավորելու համար:
Ըստ նրա` կան մի շարք կարևոր հարցեր, որոնք պետք է լուծել, օրինակ` աշխատավարձի հարցը:«Հայաստանում նվազագույն աշխատավարձը 50 000 դրամ է, որը, սակայն, չի բավարարում, որպեսզի մարդն իրեն և իր ընտանիքը պահի: Ստացվում է` մարդիկ աշխատում են, բայց աղքատ են»,- ասաց Խառատյանը:
Նրա կարծիքով` գործատու և աշխատող հարաբերություներում ամեն ինչ նույնն է մնացել` գործատուն ցանկանում է, որ աշխատողը շատ աշխատի, բայց քիչ վարձատրվի, և հակառակը: