|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ ՀՀ-ում աղքատության մակարդակի վերաբերյալ: Ըստ այդմ` 2015-ին աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոխվել, նախորդ տարվա համեմատ` այն նվազել է միայն 0.2 տոկոսով: Ավելին` նախորդ տարի Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008-ի աղքատության մակարդակը: 2015-ին աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, ինչը նշանակում է, որ երկրի 10 բնակչից մոտ 3-ն ամսական 41 698 ՀՀ դրամ` վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2015-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը` մոտ 310 000, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 000 մարդ:
Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25 տոկոս), այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: Աղքատության մակարդակը միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է, հանրապետության կտրվածքով, աղքատության ամենաբարձր մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 45 տոկոսը: