Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված չէ համակարգչային ուսուցման մատչելի եւ պարզ միջավայր, որտեղ նրանք կկարողանան կիրառել իրենց տեսական գիտելիքները`հետազոտել տարբեր տիպի ալգորիթմների կատարման արդյունը, մոդելավորել խաղեր, լուծել խնդիրներ, կատարել ինքնուրույն համակարգչային փորձեր, հետազոտություններ եւ այլն: «Երբ առաջ ժամերով թուղթ ու գրչով էի աշխատում, նախաձով էի նայում նրանց, ովքեր այդ ամենը համակարգչի առաջ հանգիստ նստած էին անում: Մեծ նշանակություն եմ տալիս էլեկտրոնային միջոցներով հաղորդակցմանը եւ անում ենք հրանավորը, որպեսզի մեզ հաջորդող սերունդները նոր միջոցներով կազմակերպեն իրենց կածութաձեւը»,- ասաց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Այս խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը 2010 թ. մայիսի 20-ին որոշում է ընդունել դպրոցներում համակարգչային ուսուցումն անցկացնել «Քվանտ» վարժարանի առաջարկած «Լոգո» տարբերակով:
Ծրագրային «Լոգո» փաթեթը ժամանակակից համակարգչային ունիվերսալ ուսուցողական միջավայր է, որն ունի գրաֆիկական, անիմացիոն եւ ծրագրավորման լայն հնարավորություններ: «Լոգոն» գոյություն ունեցող միջավայրից ամենատարածվածն է, ամենալավ մշակվածը, ամենապարզը, անընդհատ զարգացողըե,- ասաց «Քվանտ» վարժարանի փոխտնօրեն Մասիս Սարգսյանը:
Փաթեթը հատուկ նպատակաուղղված է դպրոցահասակ երեխաներին ինֆորմատիկա առարկան դասավանդելու համար եւ շատ հարմար է օգտագործել այլ առարկաների (երկրաչափություն, մաթեմատիկա, քիմիա եւ այլն) դասավանդման համար: «Աշակերտն այս միջավայրում կարող է գրել, նկարել, ստեղծել իր սցենարով գրված մուլտֆիլմ, հորինել երաժշտություն, խոսեցնել հերոսներին»,- բացատրեց է Մասիս Սարգսյանը:
Ըստ Մանուկ Մկրտչյանի, «Քվանտ» վարժարանի առաջարկած «Լոգո» փաթեթը շրջանառության մեջ դնելու համար մեծ ծախսեր է պահանջում. «Միայն ՀՀ եւ Ափյուռքի դպրոցներում արտոնագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է 215.000 դոլար, միջավայրի տեղայնացման (թարգմանություն, օգտագործողի ձեռնարկի ստեղծում, տարբեր առարկաների ուսուցանող ծրագրերի ստեղծում) համար`100.000»:
Սակայն ՀՀ ԿԳ եւ «Քվանտ» վարժարանի ջանքերով ավարտվել է միջավայրի տեղայնացման աշխատանքների առաջին փուլը: Իրենց ծրագիրն իրագործելու համար մտադիր են դիմել գործարարներին, երեխաների ապագայով մտահոգ անհատներին`ֆինասական աջակցության համար: «Հայերը բարձր տեխնոլոգիաների ոլորտում շատ ավելի առաջ են անցել եւ այս ծրագիրը մեր երեխաների համար է»,- ասաց Մասիս Սարգսյանը: