Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր Չիլիի իշխանությունները տեղեկացրել են, որ «Սան Միգել» բանտում տեղի ունեցած խռովության արդյունքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 81 բանտարկյալ մահացել է, իսկ առնվազն 14-ը՝ վիրավորվել:
Բանտի ոստիկանապետ Լուիս Մասֆերերը տեղեկացրել է, որ կրակը բռնկվել է առավոտյան ժամը 5:30-ի կողմերը և երեք ժամ հետո է հանգցվել:
Չնայած որ բանտը կառուցված է եղել 700 բանտարկյալների համար, դեպքի պահին բանտում 1.900 բանտարկյալ է եղել:
Իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչու են այդքան շատ բանտարկյալներ մահացել կամ որքան ժամանակում են հրշեջները մուտք գործել բանտի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մեկ հրշեջ և երեք հսկիչներ էլ են վիրավորվել, սակայն նրանք ավելի թեթև վնասվածքներ են ստացել, քան 14 բանտարկյալները, ում այրվածքներն այնքան խորն են եղել, որ նրանց ճակատագիրը դեռ անորոշ է: