կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-09 03:31
Սպորտ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր նախաձեռնությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր նախաձեռնությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել են «Աջակցություն ընտանիքներին՚» ծրագիրը:

 Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Հայաստանյան թեմերի առաջնորդների օրհնությամբ, ըստ կազմված ժամանակացույցի` քահանաների այցելություններ դպրոցներ, որտեղ մանկավարժների և ծնողների հետ հանդիպումների ընթացքում հոգևոր հայրերը կխոսեն ընտանիքի, իբրև հասարակության հենք, արդի հիմնախնդիրների, քրիստոնեական ընտանիքի առողջացման անհրաժեշտության մասին` անդրադառնալով Հայ Եկեղեցու արժեհամակարգի և ընտանեկան ավանդույթների պահպանման հարցերին: Դպրոցներին և ծնողներին կտրամադրվի նաև թեմատիկ հոգևոր գրականություն:

 Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի Տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ծրագրի հաջորդ փուլը կյանքի կկոչվի 2010-2011 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում:

 Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, ծրագրի հաջորդ փուլը կյանքի կկոչվի 2010-2011 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացքում: