|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ ուշադրություն դարձնեն բնակչության տարաբնակեցման խնդրին:
Այս մասին, ըստ «Նոյյան Տապանի», հայտարարեց ճարտարապետ Հրաչ Պողոսյանը:
Նա նշեց, որ մոտ 3 մլն բնակչություն ունեցող երկրում 2 մլն-ը բնակվում է Երևանում, 600 հազարը` հանրապետության հյուսիսային ու արեւմտյան մասում, և միայն 200 հազարն է բնակվում հարավային` Սյունիքի և Վայոց Ձորի, տարածքում, ինչը նշանակում է, որ Վայոց Ձորից Մեղրի «դատարկություն» է: «Դա վտանգավոր բան է, դա ազգային անվտանգության խնդիր է, հատկապես՝ եթե հաշվի առնենք, որ դեմոգրաֆիական իրավիճակն այնպիսին է, որ անընդհատ արտահոսք կա Հայաստանից Ռուսաստան, կամ այլ երկրներ: Մի մասն էլ մարզերից գալիս է Երևան, և ստեղծվում է մի աննորմալ իրավիճակ, երբ վտանգված են մեր հեռավոր շրջանները, Սյունիքն, օրինակ, որը մի կողմից հարում է Ադրբեջանին մյուս կողմից` Նախիջևանին»,- ասաց Հրաչ Պողոսյանը:
Նա նշեց, որ 1988-ի երկրաշարժից հետո կազմվել է և 2000-ին կառավարության հավանությանն արժանացել «Բնակչության տարաբնակեցման նախագիծ»-ը, որին սակայն ընթացք չի տրվել: