Բոլորովին վերջերս աշխատանքից ազատված գյուղատնտեսության նախարարության Բուսասանիտարիայի պետական տեսչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանի՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Պարոն Գյուլզադյանը օրերս հաստատել է այն տեղեկությունը, որ իրեն աշխատանքից ազատել են պատգամավոր Դավիթ Հարությունյանի դստեր պատճառով, այն բանից հետո, երբ վերջինիս ներկրած ապրանքների համար տեսչության տեսուչներից մեկը՝ չիմանալով, որ նա Դ.Հարությունյանի աղջիկն է՝ «շնորհակալություն» հայտնելու ակնարկներ է արել: Ինչն էլ, ըստ պարոն Գյուլզադյանի, կոտրվել է իր գլխին, քանի որ այդ ընթացքում նշյալ տեսուչն արդեն գործից դուրս գալու դիմում է գրած եղել, իսկ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի համար էլ այդ ամենը հարմար առիթ է հանդիսացել, որպեսզի վարչապետին բողոքի, թե Վռամ Գյուլզադյանի տեսչությունում բարձիթողի վիճակ է: