|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի համոզմամբ`այն սպասելիքներն ու ակնկալիքները, որ Հայաստանն ուներ ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովից, մեծամասամբ իրականություն են դարձել:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների չկայացած հանդիպմանը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց.«Սա առաջին դեպքը չէր, երբ բարդ և ոչ ի նպաստ Ադրբեջանի իրավիճակներում Ադրբեջանի նախագահը փախուստի է դիմում: Դա նաև ինչ – որ տեղ բնավորության գիծ է»:Արտակ Դավթյանն Ադրբեջանի նախագահի պահվածքը «գյադայական» որակեց:
«Ժառանգություն»-ից Հովսեփ Խուրշուդյանը, սակայն, կարծում է, որ թեև Աստանայում առաջընթաց չկա, չկա նաև հետընթաց:«Այսպիսի հանդիպումներից և փաստաթղթերից, հիմնականում բացասական սպասումներ են լինում, և եթե հերթական փաստաթղթում որևէ բացասական դրույթ չի լինում, ետ քայլ չի արձանագրվում, դա արդեն դրական է դիտարկվում»,- ասաց նա: