Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, եւ ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:
Հիշեցնենք, որ Hetq.am-ը օրերս տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ գործարար Փայլակ Հայրապետյանի սնանկացման հետ ուղղակի կապ ունի Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերությունը, որի բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը:
Տիգրան Սարգսյանը իր մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանի միջոցով սպառնացել էր դիմել դատախազություն՝ ասելով. «Հետք»-ի ներկայացրած, այսպես կոչված, փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն` դրան իրավական գնահատական տալու եւ մեղավորներին պատժելու նպատակով»:
Hetq.am-ը հանդես եկավ պատասխանով՝ նշելով. «Վարչապետին խորհուրդ ենք տալիս նախ նայել Կիպրոսի ընկերությունների ռեգիստրի կայքը, հավաստիանալ այդ տեղեկատվության իսկության մեջ, ուսումնասիրել այդ ընկերությանը Հայաստանից կատարված բանկային փոխանցումները եւ այդ ընկերությունից Հայաստան կատարված փոխանցումները, ապա դիմել Կիպրոսի իշխանություններին՝ այդ «դավադրությունը» բացահայտելու համար, եւ նոր դիմել ՀՀ դատախազություն: Վարչապետին հավաստիացնում ենք, որ երբեք կեղծիքների չենք դիմում»: