Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 1-ին, երբ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսվեց պատերազմը, մեկ օրում ամբողջ երկիրը վերածվեց հայրենիքի. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:
Ըստ նրա` այս ամենից հետո մնում է միայն, որ իշխանությունը սիրի ժողովրդին և հակառակը, միայն այսկերպ կարող ենք հաղթել:
«Երեխաները մեզ սովորեցրին, հասկացրին, որ մենք սխալ ենք, քանի որ մենք մինչ այդ ապրում էինք` արձաններ քանդելով, պղծելով մեր մշակութային արժեքները: Հիմա իշխանությունը պետք է ամեն ինչ անի` զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական հոգսը թեթևացնելու համար»,- ասաց Առաքելյանը:
Նրա կարծիքով` հիմա պետք է նաև պատասխան տրվի մի շարք հարցերի, որոնք առաջանում էին այդ օրերին: Զինված ուժերում որոշներին պաշտոններից ազատելով, քանդակագործի հավաստմամբ, հարցին լուծում չի տրվի, նրանք պետք է նաև պատասխան տան, պատասխանատվության ենթարկվեն:
Առաքելյանը նշեց նաև, որ վստահ է` հակառակորդը հիմա չի հարձակվի, քանի որ գիտի` մերոնք պատրաստվել են: «Նրանք շատ խորամանկ են: Դե, թող հիմա հարձակվեն: Չէ՛, գիտեն, որ մերոնք կսատկացնեն»,- ասաց նա: