Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. փետրվարի 14-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, ԱՀ Մարտունի քաղաքի 1996թ. ծնված Ռ. Հ.-ն նույն քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում երկու և ավելի անձանց դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով՝ իր մոտ ապօրինի պահվող «АК-74» տեսակի ինքնաձիգով կրակոցներ է արձակել Մարտունի քաղաքի Վ. Խաչատրյան փողոցում տեղակայված հանրային սննդի կետի ուղղությամբ, որի հետևանքով հանրային սննդի կետի դիմացի հատվածում գտնվող ԱՀ Մարտունի քաղաքի 1984թ. ծնված Գ. Հ.-ն և 1994թ. ծնված Մ. Ա.-ն մարմնի տարբեր մասերում ստացել են հրազենային-գնդակային մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: