|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.4754 |
| GBP | ⚊ | £ 478.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայում ծովային նավերի, լոգիստիկ կենտրոնների և էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Այսօր ցերեկը ՌԴ Զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել լոգիստիկ կենտրոններին, էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, ինչպես նաև նավերին, որոնք ներգրավված են դեպի Ուկրաինա ռազմական բեռների տեղափոխման գործընթացում»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հարվածի հետևանքով խոցվել են.
Խարկովում լոգիստիկ կենտրոն, որի տարածքում կազմակերպված էր Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված ռազմական և երկակի նշանակության բեռների պահեստավորումը,
«Լուցկ-Սևերնայա» 330 կՎ ենթակայանը Լուցկում և 330 կՎ ենթակայանը Վոլինի մարզի Կովել քաղաքում, որոնք ապահովում են անօդաչու թռչող սարքեր և դրանց բաղադրիչներ արտադրող ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների, ինչպես նաև ռազմական գույքի պահպանման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոնների գործունեությունը: