|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմը հայտարարում է ընդունելություն կիրակնօրյա դպրոցներում․
«Սիրելի՛ ծնողներ,
Մասյացոտնի թեմի տարբեր համայնքների եկեղեցիներում գործող կիրակնօրյա դպրոցները սիրով հրավիրում են ձեր երեխաներին միանալու մեր սաներին։
Կիրակնօրյա դպրոցներում երեխաները հնարավորություն ունեն՝
ծանոթանալու Աստվածաշնչին և բացահայտելու Սուրբ Գրքի աշխարհը,
հաղորդակից դառնալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմությանն ու ավանդույթներին, ճանաչելու նրա հոգևոր ժառանգությունը,
միասին աղոթելու, հավատքի շուրջ միավորվելու, նոր ընկերներ ձեռք բերելու և քրիստոնեական սիրով ու արժեքներով մեծանալու։
Կիրակնօրյա դպրոցները գործում են հետևյալ համայնքներում․
Արտաշատի տարածաշրջան
- Դվին
- Հնաբերդ
- Նորաշեն
- Վերին Արտաշատ
- Բերդիկ
- Բյուրավան
- Մրգավան
- Ոստան
- Քաղցրաշեն
Մասիսի տարածաշրջան
- Մասիս քաղաք
- Արևշատ
- Դաշտավան
- Սիս
- Ռանչպար
- Նորամարգ
- Հովտաշեն
- Արգավանդ
- Նորաբաց
Արարատի տարածաշրջան
- Արարատ քաղաք
- Արարատ գյուղ
Վեդու տարածաշրջան
- Վեդի քաղաք
- Ոսկետափ
Մանրամասների և գրանցման համար կարող եք դիմել ձեր համայնքի եկեղեցու հոգևոր հովվին։
«Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ Ինձ մոտ և մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Աստծու արքայությունը» (Մարկոս Ժ 14)»։