կարևոր
472 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-12 23:24
Տարածաշրջան

Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. Ոսկանյան

Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է։

Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին անդրադարձել է նույնիսկ «Ալջազիրան»:

Բազմիցս եմ նշել, որ Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ, որչափ դա փորձում է ներկայացնել պարբերական պետական քարոզչությամբ։ 

Սա չի նշանակում, թե թշնամուն պետք է թերագնահատել, բայց նույնքան սխալ է նրան գերագնահատելը։ 

Հիջաբի դեմ բողոքի ալիքն, ի դեպ, մի երկրում է, որի վարչախմբի պարագլուխը հաճախ հակահայկական իր խոսույթում փորձում է օգտագործել նաև իսլամի գործոնը, ինչի ականատեսն էինք նաև բոլորովին վերջերս, երբ Բաքվի բռնապետը բարբաջում էր մեր կողմից մզկիթները, իբր, ավերելու և պղծելու մասին»։