|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակվածում կային Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների զինված ուժեր։ Այժմ դրանցից և ոչ մեկը չկա։
Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում, երկկողմ պայմանագրի համաձայն՝ կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։
Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի վերնոշյալ զինված ուժ, իսկ Հայաստանում կան ռուսական զինված ուժերի աշխարհագրության ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր և եվրոպական դիտորդներ։
Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին և, որն ամենանվաստացուցիչն է, դարձնելով Բաքվի բռնապետի թելադրանքից կախյալ պետություն»։