կարևոր
445 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-11 12:59
Աշխարհ

«Yandex»-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել

«Yandex»-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել

«Yandex»-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը։

«Մեր տվյալների կենտրոնների ենթակառուցվածքը վնասված է, ուստի Yandex-ի ծառայությունների աշխատանքում կարող են խափանումներ լինել։

Մասնագետներն ամեն ինչ անում են ամեն ինչ հնարավորինս շուտ շտկելու համար։

Վնասը ազդել է նաև աջակցության ծառայության աշխատանքի վրա»,-նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԹՍ-ների հարձակումներից Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել. 5 հազար մարդ մնացել է առանց լույսի։ Բացի այդ, հարված է հասցվել նաև «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին։