|
Փոխարժեքներ
10 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Հոկտեմբերի 11-ին մի քանի ժամով մասնակից կամ ամբողջությամբ սահմանափակվելու է երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Նշվում է, որ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ սահմանափակումները գործելու են առավոտյան ժամը 09։00-ից մինչև 15.00-ն։ Այս ժամանակահատվածում մասնակի կամ ամբողջությամբ փակ են լինելու Ծիծեռնակաբերդի խճուղին, Բրազիլիայի, Ուրուգվայի հրապարակները, Իսակովի պողոտան, Հաղթանակի կամուրջը, Մաշտոցի պողոտան, Աթենքի, Պարոնյան, Պռոշյան, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի, Իտալիայի, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան, Արամի փողոցները, Հանրապետության հրապարակը։
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից։