|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է:
Մասնավորապես՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային-Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը:
Նույն օրը` ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը: