|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի ռազմական բազան Գյումրիում վաղը չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ, երեքշաբթի օրը Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ն։
Պուտինը նախօրեին ժամանել էր Ղրղզստան, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, ինչպես նաև անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ։
«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական բազան (Գյումրիում՝ խմբ.) Հայաստանին պետք չէ, մենք նույնիսկ վաղը կհեռանանք։ Բայց Հայաստա՞նն է դրան պատրաստ։ Խնդրեմ, մենք ոչ մեկին ոչինչ պարտադրել չենք պատրաստվում։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ինչ-որ ռուսական ռազմական ներկայություն իր կողքին, ապա մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք», - ասել է Պուտինը։