|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Լոռու մարզում 3–րդ հարկից ընկած 2 տարեկան տղային արդեն սանավիացիայով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին «Վանաձոր» ԲԿ-ից։
shamshyan.com-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեխան «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել այսօր` ժամը 11։00-ի սահմաններում։ Բժիշկները սանավիացիայի կանչ են գրանցել, որպեսզի փոքրիկին տեղափոխեն մայրաքաղաք։
«Երեխան ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, վիճակը կայունացվել է սանավիացիայով տեղափոխումն իրականացնելու համար»,- Sputnik Արմենիային հայտնել են «Վանաձոր» բուժկենտրոնից։
Մեր տեղեկություններով՝ երեխան բուժկենտրոն է ընդունվել տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ գլխի հատվածում։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի «Տարոն» թաղամասում։ Երեխան անզգուշաբար ընկել է 3-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից։