|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ-ի և Սումիի մարզի 3 բնակավայրերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Կենտրոն» զորախմբավորման ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռուբեժնոյե և Նովոանդրեևկա բնակավայրերը», - ասվում է ամփոփագրում:
Ռուբեժնոյե քաղաքը գտնվում է Դոբրոպոլիե քաղաքից հյուսիս-արևելք, Դոբրոպոլիեն տարածաշրջանում ածուխի արդյունաբերության կենտրոններից մեկն է։ Բնակավայրի կորուստը բացասաբար կանդրադառնա Ուկրաինայի տնտեսության վրա։
Նովոանդրեևկան ուկրաինական պաշտպանության առանցքային հանգույց է, գտնվում է Դրուժկովկայից արևմուտք։ Մի քանի բնակավայր է մնացել, որ ռուսական բանակը հասնի Դրուժկովկա։
«Հյուսիս» զորախմբավորման մարտիկներն էլ վերահսկողության տակ են վերցրել Սումիի մարզի Խրապովշչինա բնակավայրը։ Այս գյուղի նկատմամբ վերահսկողությունը թույլ է տալիս ընդլայնել բուֆերային գոտին Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերի սահմանամերձ հատվածում։