|
Փոխարժեքներ
05 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.01 |
| EUR | ⚊ | € 422.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.526 |
| GBP | ⚊ | £ 493.33 |
| GEL | ⚊ | ₾ 140.08 |
Ախալցիխեի Հոգևոր Տեսչության օրհնությամբ կյանքի կոչվեցին ԳԻՆՈՍՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐՆ ԱԽԱԼՑԻԽԵՈՒՄ, տեղեկանում ենք Ախալցխայի Հոգևոր Տեսչության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Այս տարի Ախալցխահայ մեծանուն վարպետ Գագիկ Գինոսյանը երկրային կյանքում կտոներ իր 60 ամյակը։ Այո, վարպետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չե, բայց նրա թողած ժառանգությունը շարունակում է ապրել սերնդե սերունդ։
Հոբելյանական երկնային ծննդյան 60 ամյակի առթիվ նրա ժառանգները համախմբվել էին վարպետի ծննդավայրում նոր շունչ ու կենդանություն բերելով տեղի բնակչությանը։
Օգոստոսի 2-4 Արեգ պարային համույթը գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Ախալցիխեի հայաբնակ գյուղերում և մեգա համերգով Ռաբաթ Ամրոցում։
Հոբելյանական տոնակատարությանը ներկա էին նաև քաղաքային իշխանությունը գլխավորությամբ Ախալցիխեի քաղաքապետ պարոն Վարլամ Ծիկլաուրիի։
Ախալցիխեի Հոգևոր Տեսչությունը և Արեգ պարային համույթը իր խորին շնորհակալությունն է հայտնում քաղաքային իշխանությանը ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար և բոլոր այն անձանց ովքեր իրենց անջնջելի ներդրումն ունեցան Գինոսյանական օրերն Ախալցիխեում կյանքի կոչելու համար։
Տերն օրնի բոլորիդ։