|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունվարի 26-ին Մոսկվայում Հայկական առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղակայված «ՏԱՊԱՆ» թանգարանում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցադրությունը նվիրված է Հայաստանի զինված ուժերի հիմնադրման 25-ամյակին և ներառում է լուսանկարչի ավելի քան 20 աշխատանք: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:
Դավիթ Հակոբյանի լուսանկարների թվում են հայտնի անձանց բազմաթիվ լուսանկարներ: Դրանցից մեկը՝ սրբապատկերի առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարն է:
Դավիթ Հակոբյանի հայտնի դարձած լուսանկարների թվում են նաև 2016 թվականի ամռանը Հայաստան այցելության ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ Սերժ Սարգսյանի լուսանկարը, ինչպես նաև Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի լուսանկարները: Դավիթ Հակոբյանի շատ լուսանկարներ արված են Լեռնային Ղարաբաղում:
Ցուցահանդեսը տևելու է մինչև փետրվարի 23-ը: