կարևոր
1531 դիտում, 2 ժամ առաջ - 2026-07-21 18:58
Հասարակություն

Բաքվում Արայիկ Հարությունյանի և մյուսների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստում դատախազներն են ելույթ ունեցել

Բաքվում Արայիկ Հարությունյանի և մյուսների վերաքննիչ բողոքների գործով դատական նիստում դատախազներն են ելույթ ունեցել

Բաքվի վերաքննիչ դատարանը այսօր՝ հուլիսի 21-ին, շարունակել է շինծու մեղադրանքներով դատապարտված Արայիկ Հարությունյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մյուս ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական կայքերը։

Նշում են, որ այսօրվա դատական ​​նիստում Բաքվի բանտում պահվող հայերին տրամադրվել են թարգմանիչներ, ինչպես նաև պաշտպաններ։

Ադրբեջանի պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները նշել են, թե իբր «քրեական գործի բոլոր ապացույցները համապարփակ, ամբողջական և օբյեկտիվորեն հետազոտվել են առաջին ատյանի դատարանում»։