|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.89 |
| EUR | ⚊ | € 419.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.706 |
| GBP | ⚊ | £ 486.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելին մտահոգում է այն հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-8-ը Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կարող է հավանություն տալ Թուրքիային Lockheed Martin F-35 Lightning II կործանիչների մատակարարմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, գրում է «Euractiv» պարբերականը։
Ավելի վաղ Թրամփը, պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին, հայտարարել էր, որ կարող է ուրախացնել Անկարային ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր այցի ժամանակ:
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում իսրայելական աղբյուրներին, F-35-ի մի շարք առանցքային բաղադրիչներ արտադրվում կամ մշակվում են իսրայելական ընկերությունների կողմից: Մասնավորապես, խոսքը թևի արտաքին տարրերի և օդաչուի սաղավարտին ներկառուցված ցուցման համակարգի մասին է, որը ստեղծվել է «Elbit Systems» ընկերության կողմից: «Euractiv»-ի աղբյուրների խոսքով՝ Իսրայելում խիստ բացասաբար կընդունվի թուրքական կործանիչների կազմում այդ տեխնոլոգիաների հայտնվելու հնարավորությունը։