կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 21:03
Հասարակություն

Լոռու մարզում բախվել են «Գազելն» ու «Ֆորդը». կան վիրավորներ

    Լոռու մարզում բախվել են «Գազելն» ու «Ֆորդը». կան վիրավորներ

Այսօր` հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 31-ամյա Լիպարիտ Հայրապետյանի վարած ГАЗель մանկնիշի 35 17 Լ համարանիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ 59-ամյա Դերենիկ Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի 34 CP 851 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Դ. Պողոսյանը և նրա ուղևորներ` 57-ամյա Հրանուշ Խաչատրյանը, 24-ամյա Քրիստինե Աստարյանը, և մյուս ավտոմեքենայի ուղևորներ` 78-ամյա Ելենա Գևորգյանը, 20-ամյա Լուսինե Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Մանրամասները` այստեղ: