|
Փոխարժեքներ
29 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Ապրիլի 25-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հետ հանդիպել եմ արգենտինացի մի խումբ հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների, լրագրողների և գործարների հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացրել ենք մեր երկրում առկա խնդիրները, անդրադարձել հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Շեշտել եմ, որ Ադրբեջանն արդեն 4 ամիս է, ինչ շրջափակել է Արցախը, այսօր էլ ոտնձգություններ է կատարում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, չի կատարում Միջազգային դատարանի՝ Արցախի ապաշրջափակման մասին որոշումը։
Միաժամանակ բարձր ենք գնահատել հայ-արգենտինական կապերը, կարևորելով խորհրդարանական, տնտեսական և քաղաքական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը։
Ընդգծել ենք նաև երկու երկրների գործակցությունը զարգացնելու հարցում Արգենտինայի հայ համայնքի անգնահատելի բարձր դերակատարության հանգամանքը:
Իշխան Սաղաթելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ