|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք՝ Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված: Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունը իմացել է ճշմարտությունը Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել:
Ընդդիմությունը հինգ տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը: Դրանցից ոչ մեկը գործող իշխանությունը չի ընդունել, քննարկման առարկա չի դարձրել, բայց հիմա խոստանում է անել այն, ճիշտ այն թոշակների ինդեքսավորման մասին, նկատի ունեմ, որը ներկայացրել է ընդդիմությունը և որը ինքը մերժել է»,- այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։