|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը կշարունակվի վաղը՝ հուլիսի 10-ին, ժամը 10:00-ին: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը վաղը կշարունակի ներկայացնել իրենց դիմումը:
Դատավոր Վահե Գրիգորյանը, դիմելով Արամ Վարդևանյանին ասաց, որ գործով որոշման կայացման ժամկետը լրանում է ութ օրից, խնդրեց վաղը գործը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետում:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում միավորել են ու քննում են նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Նշենք, որ այս գործով դատաքննությունը սկսվել է այսօր՝ հուլիսի 9-ին, ժամը 11:00-ից: