Միասին կարող ենք
կարևոր
457 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-21 19:55
Քաղաքական

Սասունցին, մշեցին էս անգամ իրավունք չունի սխալվել․ Իշխան Սաղաթելյանը՝ Թալինում

«Ժողովո՛ւրդ ջան, իրավիճակը շատ պարզ է. մի կողմում կանգնած են երկիրը հանձնողները, նրանք, ովքեր հարձակվում են Հայ առաքելական եկեղեցու վրա, և նրանք, ովքեր ասում են՝ քվեարկե՛ք մեզ, գնանք Հայաստանից նոր տարածքներ հանձնենք: Մյուս կողմում այն մարդիկ են, ովքեր իրենց անցյալով ապացուցել են, որ կարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, մեր ժողովրդին, մեր երկրի սահմանները: Ձեր ընտրությունը սրա մեջ է: Ես չեմ կարծում, որ սասունցին կամ մշեցին իրավունք ունեն այս անգամ սխալվելու: Մեր առաջարկը հետևյալն է. եկե՛ք թև-թիկունք կանգնենք, մեջք-մեջքի տանք  թասիբով հային վայել կերպով, այս խեղճ վիճակից դուրս գանք ու ստեղծենք մրցունակ ու անվտանգ Հայաստան»,- այս մասին Թալինում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։