Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Զաքերբերգը սխալվել է, երբ վիրտուալ միջավայրում անանուն մնալը վախկոտություն է անվանել: Այս մասին, ըստ «Թելեգրաֆի», ասել է ինտերնետային հայտնի կայքերից 4chan-ի հիմնադիր Քրիստոֆեր Փուլը:
«Անանուն մնալը ճիշտ է: Դա հնարավորություն է տալիս ինֆորմացիան տարածելու լիովին պարզ եւ անմշակ ճանապարհով»,- ասել է Փուլը:
Բանն այն է, որ 2009 թվականին Դեյվիդ Քիրկպատրիկին տված հարցազրույցում Զաքերբերգը ասել էր հետեւյալը. «Երկու անհատականություն (կեղծ եւ իրական-ԵՐԿԻՐ) ունենալը հասարակությանը ինտեգրված չլինելու վկայությունն է»:
Կոմիքսներ տարածելու համար նախատեսված ճապոնական 4chan կայքը հիմնադրվել է 2003 թվականին: Այստեղ կան սուր հումորային, տարօրինակ եւ նույնիսկ անհամ նկարներ: Թերեւս ամենահայտնի կոմիքսային կերպարները հենց այս կայքում են ծնվել:
Կայքը նաեւ սպառնալիք կարող է դիտվել: «Անանուն» խորագիր ունեցող խումբը 4chan-ի շրջանակներում անցյալ տարի տարբեր խորագրեր ստեղծեց, երբ ի պաշտպանություն Wikileaks-ի հաքերային հարձակումներ էր գործում:
Փուլն ասել է, թե իրենք գնահատում են ոչ թե հեղինակին, այլ նրա ստեղծածի բովանդակությունը: Իհարկե, նա նշել է նաեւ, թե որոշ հրապարակումներ հաճախ խիստ ծայրահեղական են. «Ես չեմ երաշխավորում ձե քայլերը` չիմանալով` ինչի վրա եք քլիք անում»: