|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ շարադրված են հակամարտության ավարտի համար Թեհրանի առանցքային պայմանները։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է չհարձակվելու երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում հարակից տարածքներից, ծովային շրջափակման վերացում, ինչպես նաև սառեցված իրանական ակտիվների ապասառեցում:
Այս ֆոնին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել է.
«Ես շուտով կդիտարկեմ այն ծրագիրը, որը Իրանը հենց նոր է մեզ ուղարկել։
Սակայն չեմ պատկերացնում, որ այն կարող է ընդունելի լինել, քանի որ նրանք դեռևս բավարար գին չեն վճարել այն ամենի համար, ինչ արել են մարդկության և աշխարհի նկատմամբ վերջին 47 տարիների ընթացքում»։