կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-11 18:50
Հասարակություն

Գյումրին հռչակվել է 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գյումրին հռչակվել է 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են .Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր. տեղեկանում ենք նախարարության կայքից:

 

Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից, որով 2013-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել նաեւ Գյումրին:

 

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ:

 

Հ. Պողոսյանը տեղեկություններ է ներկայացրել Գյումրիում նախատեսվող միջոցառումների մասին` նշելով, որ ստեղծվում է լավ հնարավորություն քաղաքում մշակութային կյանքը ակտիվացնելու, տարբեր ծրագրեր իրականացնելու համար: Փոխվարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներին Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել միջոցառումների ծրագրի նախագիծը: Գյումրիի քաղաքապետին առաջարկվել է հարցը ներկայացնել Գյումրիի ավագանու անդամներին, ինչպես նաեւ դիմել տեղական հասարակական կազմակերպություններին` միջոցառումների ծրագրի վերաբերյալ առաջարկություններ ստանալու համար: