կարևոր
1003 դիտում, 3 ժամ առաջ - 2026-01-23 11:06
Քաղաքական

Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում և տևել է 3.5 ժամ

Պուտինի և Ուիտկոֆի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում և տևել է 3.5 ժամ

ՌԴ նախագահի օգնական Ուշակովի խոսքով՝ կողմերը համաձայնել են այսօր Աբու Դաբիում եռակողմ բանակցություններ անցկացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։

Ուշակովի հայտարարությունների հիմնական կետերը.

- Մոսկվան և Վաշինգտոնը հայտարարել են, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց տարածքային հարցի լուծման։

- Աբու Դաբիում գտնվող ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ զինված ուժերի ԳՇ Հետախուզական հատուկ ծառայության պետ Իգոր Կոստյուկովը, որն անմիջական հրահանգներ է ստացել նախագահից։

- Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային խմբից բացի, ԱՄԷ-ում նախատեսված է ամերիկյան կողմի հետ երկկողմ հանդիպում տնտեսական հարցերով։

- Հանդիպմանը քննարկվել է Խաղաղության խորհրդի նախաձեռնությունը Գազայի հատվածի վերաբերյալ. Մոսկվան հաստատել է իր պատրաստակամությունը` իր սառեցված ակտիվներից կազմակերպությանը հատկացնել 1 միլիարդ դոլար։

- Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանն անկեղծորեն հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամը քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում։ Սակայն մինչ այդ կշարունակի հետևողականորեն ձգտել մարտադաշտում հատուկ ռազմական գործողության համար սահմանված նպատակների իրագործմանը։