|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամեն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին գահընկեց անելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պլանները թեեւ վճռական են, անգամ 10 տիրադավների հետ կազմված է ճանապարհային քարտեզը, բայց արդյունքները գոհացուցչ չեն իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար:
Անգամ հանրային աջակցությունը, շրջիկ պատարագներին բերված մարդիկ չեն կարողանում լայն կոնսոլիդացիայի տպավորություն ստեղծել և այսօրվա դրությամբ պետք է արձանագրել, որ Կաթողիկոսին սկանդալային եպիսկոպոսների միջոցով փոխելու Փաշինյանի ծրագիրը հանրային օրակարգ չի դառնում:
Իսկ ինչ վերաբերում է եկեղեցական կանոնագրքին, ապա Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ այստեղ Փաշինյանը և 10 տիրադավները լուրջ դժվարությունների են բախվում, քանի որ 57 եպիսկոպոսների ձեռքում է Կաթողիկոսի ճակատագիրը: Անգամ եթե 57-ից 10-ը այս պահին պահանջում են, որ Կաթողիկոսը հեռանա, դա խիստ անբավարար է, պետք է առնվազն 39 եպիսկոպսոս պահանջ ներկայացնի հրաժարականի, որից հետո 57 եպիսկոպոսները պետք է հավաքվեն ու որոշեն՝ ընդունում են այդ պահանջը կամ անգամ կաթողիկոսի ներկայացրած հրաժարականի դիմումը, թե՝ ոչ: Այսինքն եթե անգամ Կաթողիկոսը հրաժարական տա, եպիսկոպոսները պետք է հաստատեն այդ հրաժարականը:
Բայց քանի որ տևական ժամանակ է, ինչ 10 տիրադավների թիվը չի ավելանում, ուստի կարելի է ասել որ գործընթացը մտել է փակուղի: Ելք չկա՝ կաթողիկոսի հեռացմանը հասնելու օրինական ճանապարհով: Մնում է պարզապես կաթողիկոսին առևանգելը, ինչը ևս կարծես թե կա Փաշինյանի պլաններում»։