ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանն անդրադարձել է Շիրակի ՔՊ-ական մարզպետի վերջին հայտարարությանը.
Հայաստանում քաոս ու անիշխանություն …
Իշխանությունը զավթելուց հետո մինչ օրս քպ-ական ոհմակի գործելաոճն ու խոսակցական բովանդակությունն այդպես էլ չփոխվեց:
Անցած օրը Շիրակի մարզպետ տիկին Նազելի Բաղդասարյանը հարցազրույց է տվել կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարին պատկանող լրատվամիջոցին,որտեղ հայտարարել է ,որ «Բարձրագոչ կերպով հայտարարում են, թե Արցախը հանձնելու են, և այս իշխանությունը քաղաքացիներից գաղտնի, կամ ժողովրդի մեջքի հետևում հերթական գործընթացին է գնալու: Այնինչ բոլոր գործընթացները, որոնք այս պահին կան, խիստ բաց են և թափանցիկ, և նման բան չկա օրակարգում: Առիթ եղել է, և ՀՀ վարչապետը շեշտել է, որ Արցախի հետ կապված որևէ բան չի կարող լինել գաղտնի: Մենք որևէ պարագայում հակված չենք Արցախը կորցնելու: Սա հստակ է»:
Հայաստանը սեփական ձեռքերով վերածեցիք ավերակների ու հիմա էլ էժանագին ձևով փորձում եք ապացուցել,որ բացի ձեր քաղաքական թիմից մեղավոր են բոլորը:
Ինչի՞ վրա եք այդքան ուրախանում, որ հինգ հազարին մոտ երիտասարդ սերունդ եք զոհել,որ գերիների հարցը չեք կարողանում լուծել, որ Հայրենիքիս մեծ մասն եք հանձնել թշնամուն ու շարունակում եք հանձնել….
Մի՞թե կարելի է Արցախի մեծ մասը կորցնել ու շարունակել անհոգ ապրել։
Մի՞թե կարելի է հայկական բանակը կազմաքանդել ու շարունակել անհոգ ապրել ։
Մի՞թե կարելի է ազգային արժեքներն ու կառույցների վարկաբեկել ու շարունակել անհոգ ապրել ։
Մի՞թե կարելի է մեր տարածքային ամբողջականությունը խաթարել ու շարունակել անհոգ ապրել ։
Ձեր անկարողության և գործած սխալների միակ պատճառը դուք եք ՝ապազգային վարչապետի գլխավորությամբ։
Իսկ ինչ վերաբերվում Գյումրի քաղաքում կայացած երթին,ես հպարտ եմ որ 250(ըստ տիկին մարզպետի տվյալների) Հայրենիքի ճակատագրով մտահոգված մարդ է մասնակցել,այլ ոչ թե թշնամու շահերը սպասարկող բանդայի ներկայացուցիչներ:
Իսկ Ձեզ տիկին մարզպետ ,խորհուրդ կտամ մի քիչ համարձակություն ունեցեք հիշել 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսներին:
Բացառապես ձեր ապազգային բանդայի անխոհեմ քաղաքականության շնորհիվ է,որ տղաներն այսօր մեր հետ չեն:
Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափելու։