Միասին կարող ենք
կարևոր
778 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-01 11:45
Հասարակություն

ԱՄԷ-ից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված 6 չվերթ չեղարկվել է

ԱՄԷ-ից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված 6 չվերթ չեղարկվել է

Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից դեպի Հայաստան նախատեսված 6 չվերթ չի կայանա։ Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի չվերթերի ցուցակից։

Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով չեղարկվել են Աբու Դաբիից (AirArabia), Դուբայից 3 չվերթ (FlyDubai և Emirates), Շարժայից (AirArabia) և Դոհայից (Qatar Airways) ժամանող չվերթերը։

ԱՄԷ-ից և Կատարից դեպի Հայաստանի նախատեսված 6 չվերթ չեղարկվել է

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Իրանական Կարմիր մահիկը փետրվարի 28-ի երեկոյան հայտնել է, որ առնվազն 201 մարդ է զոհվել և 747-ը տուժել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։