Միասին կարող ենք
կարևոր
1060 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-02 13:30
Աշխարհ

Գերմանիան չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին

Գերմանիան չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին

Գերմանիան ակտիվորեն չի մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, սակայն կքննարկի Հորդանանում և Իրաքում գտնվող ռազմական բազաներում իր զինվորներին պաշտպանելու հարցը, եթե նրանց վրա հարձակում իրականացվի։Այս մասին մարտի 2-ին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։

Վադեֆուլը Deutschlandfunk հանրային ռադիոյին ասել է, որ կառավարությունը մտադրություն չունի մասնակցելու հակամարտությանը՝ հավելելով, որ իրենք չունեն անհրաժեշտ ռազմական ռեսուրսներ։

Այնուամենայնիվ, արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ հնարավոր է, որ իրենց զինվորները պաշտպանվեն, եթե նրանց վրա հարձակում գործեն։