|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Ժամանակ» օրաթերթը հոկտեմբերի 24-ի համարում տպագրել է մի հոդված, որտեղ նշում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման, նրա թիմի մի քանի անդամների` իբրև թե ուժային կառույցների ուշադրության կենտրոնում գնվելու, գարեջրի գործարանը վաճառելու մասին:
Քաղաքապետ ընտրվելու առաջին օրվանից Սամվել Բալասանյանը լծված է եղել քաղաքը բարեկարգելու, շենացնելու բարդ ու պատասխանատու գործին: Անցնող տարիների ընթացքում համանման խոսակցություններ պարբերաբար տարածվել են լրատվական տարբեր կառույցների միջոցով: Այստեղ ակնհայտ է որոշ շրջանակների ձեռագիրը, որոնք արդեն քանի տարի է, ինչ տառապում են Գյումրին իրենցով անելու մոլուցքով:
Գյումրու քաղաքապետն այսօր էլ շարունակում է իր աշխատանքն ի շահ քաղաքի բարեկարգման և քաղաքացիների բարօրության: Թե՛ միջազգային կառույցների, և թե՛ կառավարության հետ համատեղ այս պահին Գյումրիում իրականացվում են մի քանի խոշոր ծրագրեր, որոնց ընթացքն ու որակյալ աշխատանքի ապահովումը քաղաքապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է:
Քաղաքապետը կառավարության հետ շարունակում է աշխատանքը, գարեջրի գործարանը չի վաճառում, և տարածվող տեղեկությունները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը:
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն